Ադրբեջանի իրականացրած վայրագությունների փաստերը ներկայացվել են ՄԱԿ-ի գրասենյակ
Քաղաքական
00:08 14/04/2016

Ադրբեջանի իրականացրած վայրագությունների փաստերը ներկայացվել են ՄԱԿ-ի գրասենյակ

Ռազմական գործողությունների ընթացքում  Ադրբեջանի կողմից իրականցված վայրագությունները իրավական հարթություն տեղափոխելու և միջազգային հանրությանը ներկայացնելու գործընթացը մեկնարկել է: Այս մասին Հ1-ի «Հանրային օրակարգ» հաղորդման ընթացքում հայտարարեց  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այսօր արդեն փաստեր են ներկայացվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ, համապատասխան նամակ է ուղարկվել: Բնականաբար, այս գործընթացը շարունակվելու է»,-ասել է նախարարը:

Ի պատասխան լրագրողի հարցին՝ արդյոք ստեղծված իրավիճակում անիմաստ չէ՞ բանակցային գործընթացի շարունակությունը, Էդվարդ Նալբանդյանն ասաց.  «Որևէ ռազմական գործողություններ, որևէ պատերազմ չեն կարող հարցեր լուծել: Բոլոր պատերազմներից և բոլոր ռազմական գործողություններից հետո ամբողջ պատմության ընթացքում կողմերը վերադառնում են բանակցային սեղանի շուրջ, միգուցե ավելի վատ պայմաններում, սկսում են նորից շարունակել բանակցությունները: Կարծում եմ՝ որևէ մեկը կարիք չունի ռազմական նոր գործողությունների»: 

Placeholder
Ադրբեջանի իրականացրած վայրագությունների փաստերը ներկայացվել են ՄԱԿ-ի գրասենյակ