«Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդվարդ Նալբանդյան
Քաղաքական
23:56 13/04/2016

«Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հ1-ի «Հանրային օրակարգ» հաղորդման ընթացքում անդրադառնալով ԼՂ հիմնախնդիր բանակցային սեղանին նոր փաստաթղթի առկայության մասին  լուրերին՝ ասաց. «Աշխատանքային փաստաթուղթ է համարվում այն փաստաթուղթը, որը եղել է կողմերի միջև քննարկման առարկա: Այդպիսի բազմաթիվ փաստաթղթեր են եղել: Երբ դրանց շուրջ բանակցությունները չեն հաջողվել, այդ փաստաթղթերը  փակ փաթեթով հանձնվել են ի պահ Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ»:

«Միակ փաստաթուղթը, որ դեռ չի տրված Վիեննային ի պահ, դա Կազանի փաստաթուղթն է: Ուրեմն, համապատասխանաբար, մնացած բոլոր մեկնաբանություններն ավելորդ են:  Այո, կան տարբեր գաղափարներ, բայց հեծանիվ հնարելու պատճառ չկա: Հայտնի են սկզբունքները, և հայտնի են գլխավոր տարրերը: Այս բանակցային գործընթացի գլխավոր էությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-հավելել է նա:

 

 

Placeholder
«Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդվարդ Նալբանդյան