Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի որոշմամբ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Նա ﬔղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության ﬔջ: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:
«Դատարանը որոշել է Հայրապետյանին մեղավոր ճանաչել ՌԴ ՔՕ 159 հոդվածի 4 մասով և որպես պատիժ սահմանել ազատազրկումը չորս տարի ժամկետով` ընդհանուր ռեժիմի գաղութում»,- նշված է դատարանի որոշման մեջ:
Նշենք, որ Լևոն Հայրապետյանի գործով մեղադրող դատախազը դատարանից նրա համար պահանջել է 7 տարվա ազատազրկում:
Հետաքննության վարկածով, որ Լ. Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար է վերցրել` նրա որդու նկատմամբ մեղադրանքը մեղմելու նպատակով, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի վրա:
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014-ի հուլիսին, երբ Նիցցայից մեկնել էր Մոսկվա: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել էր Հայրապետյանին՝ ուրիշի գույքը յուրացնելու մեղադրանքով: Մեղադրանք առաջադրելու համար հիմք էր հանդիսացել Իզմեստևի ցուցմունքը: Որոշ ժաանակ անց խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով, իսկ 2015 թ սեպտեմբերից նախաքննական մարմնի որոշմամբ Հայրապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել էր ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին, քանի որ ավարտվել էր օրենսդրությամբ սահմանված կալանքի տակ մնալու առավելագույն ժամկետը: