Արծվիկ Մինասյանը դժգոհել է արտաքին տնտեսական կապերին առնչվող կարևոր գործառույթները ԱԳՆ-ին փոխանցելու առնչությամբ. ՀԺ
Օրվա մամուլ
09:36 15/04/2016
Հայաստան

Արծվիկ Մինասյանը դժգոհել է արտաքին տնտեսական կապերին առնչվող կարևոր գործառույթները ԱԳՆ-ին փոխանցելու առնչությամբ. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝  մի քանի ամիս առաջ էկոնոմիկայի նախարարությունից վերցվել են արտաքին տնտեսական կապերին առնչվող կարևոր գործառույթներ  ու հանձնվել ԱԳ նախարարությանը:

«Հիշեցնենք, որ գրեթե  նույն ժամանակ արտաքին տնտեսական  կապերը համակարգող փոխարտգործնախարար  նշանակվեց պատգամավոր Խոսրով  Հարությունյանի որդի՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մինչ այդ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում  ՀՀ-ն ներկայացնող 3 նախարարներից էր: Մեր տեղեկություններով, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը դժգոհել է, թե այդպիսով նախարարության գործառույթներն ու նշանակությունը  նվազել է: Մեզ հետ հեռախոսազրույցում էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը հաստատել, որ հիմա արտաքին տնտեսական կապերը պետք է  համակարգի Ռոբերտ Հարությունյանը, բայց դա համարեց դրական փոփոխություն»,-գրել է թերթը:

Placeholder
Արծվիկ Մինասյանը դժգոհել է արտաքին տնտեսական կապերին առնչվող կարևոր գործառույթները ԱԳՆ-ին փոխանցելու առնչությամբ. ՀԺ