Վիրավոր զինվորների թիվը ներկայումս 125-ն է. Հարություն Գալստյան
Առողջություն
19:05 15/04/2016
Հայաստան

Վիրավոր զինվորների թիվը ներկայումս 125-ն է. Հարություն Գալստյան

Ապրիլի սկզբին ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների թիվը 125 է: Այսօր Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊՆ զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը:

«Վիրավորների մոտ առկա է առողջության դրական տեղաշարժ: Այս ընթացքում 3 զինծառայող արդեն դուրս է գրվել, մի քանիսն էլ պատրաստվում են դուրս գրման»,- նշեց նա:

ՊՆ զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետի խոսքերով՝ վիրավորումների գերակշիռ մասի մոտ առկա է բեկորային վնասվածքներ:

Գալստյանը հայտնեց նաև, եթե անհրաժեշտ լինի վիրավորներին տեղափոխել արտերկիր` բուժման, ապա ՊՆ-ն կտրամադրի ֆինանսավորումը և կկազմակերպի տեղափոխությունը:
 

Placeholder
Վիրավոր զինվորների թիվը ներկայումս 125-ն է. Հարություն Գալստյան