Ջեյմս Քամերոնը կնկարահանի «Ավատարի»  շարունակությունը
Մշակույթ
12:02 15/04/2016
Աշխարհ

Ջեյմս Քամերոնը կնկարահանի «Ավատարի» շարունակությունը

Ռեժիսոր Ջեյմս Քամերոնը մտադրություն ունի նկարահանել «Ավատար» ֆիլմի շարունակությունը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:

Նա հայտարարել է, որ կլինի «չորս էպիկական ֆիլմ, որոնցից յուրաքանչյուրը կլինի առանձին ֆիլմ, իսկ միասին կձևավորեն ամբողջական սագա»:

Հայտնում են, որ երկրորդ ֆիլմը կլինի արդեն 2018-ին, ևս երեք ֆիլմ՝ 2020, 2022, 2023 թվականներին:

«Ավատար» ֆիլմը էկրան էր բարձրացել 2009-ին:

Placeholder
Ջեյմս Քամերոնը կնկարահանի «Ավատարի» շարունակությունը