Առաջին հերթին պետք է հաղթահարել սոցիալական անարդարության խնդիրները. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:34 15/04/2016
Հայաստան

Առաջին հերթին պետք է հաղթահարել սոցիալական անարդարության խնդիրները. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը երևան  բերեց  մի շարք ոչ  միայն արտաքին գործոններից, այլ նաև ներքին անհեռատեսությունից կախված խնդիրներ, որոնք ինքնին սպառնալիք են ազգային անվտանգությանը, թերևս դրանցից ամենատեսանելին Հայաստանում առկա և տարիներ շարունակ ավելի ու ավելի արմատացող կոռուպցիոն դրսևորումներն են»:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը  «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ առաջին հերթին պետք է հաղթահարել սոցիալական անարդարության խնդիրները: Նրա խոսքով՝ չի կարող  միլիոնատեր  գեներալի կողքին կռվել ունեզուրկ զինվորը:

Placeholder
Առաջին հերթին պետք է հաղթահարել սոցիալական անարդարության խնդիրները. «Ժամանակ»