Զինծառայողների պրոթեզավորման ծախսերը պետությունը կվերցնի իր վրա. Առողջապահության նախարար
Առողջություն
16:36 15/04/2016
Հայաստան

Զինծառայողների պրոթեզավորման ծախսերը պետությունը կվերցնի իր վրա. Առողջապահության նախարար

«Բոլոր վիրավորների համար ամենաբարձր մակարդակի պայքար է գնում, բոլոր հնարավորությունները մոբիլիզացվել են, որ նրանք հնարավորինս արագ ապաքինվեն»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակին:

Ըստ նախարարի՝ ծայրահեղ ծանր հիվանդներից շատերն արդեն ապաքինման շրջան են մտնում,  նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր.

«Իհարկե ունենք նաև վիրավորներ, որոնց համար պայքարում ենք, որպեսզի կայունացման շրջան մտնեն: Բայց նրանց թիվը գնալով ավելի ու ավելի պակասում են՝ հաշվի առնելով, որ շատանում է կայուն հիվանդների, կայուն վիրավորների թվաքանակը: Այսինքն՝ վիրավորների վիճակը գնալով բարելավում է»,- նշեց Արմեն Մուրադյանը:

Հարցին, թե արդյոք  զինծառայողների պրոթեզավորումը կլինի անվճար,  առողջապահության նախարարան ասաց, որ պետությունն այդ հոգսը վերցնելու է իր վրա, այդ հարցով զբաղվում են, սակայն դեռևս ժամանակավրեպ է քննարկել այդ հարցը՝ հաշվի առնելով, որ պետք է լինի այն փուլը, երբ հնարավոր է կիրառել պրոթեզավորման մեխանզիմները. «Այդ բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են և միանշանակ լինելու են անվճար»:

Placeholder
Զինծառայողների պրոթեզավորման ծախսերը պետությունը կվերցնի իր վրա. Առողջապահության նախարար