Առաջին օլիմպիական ուղեգիրը Թուրքիայից
Սպորտ
17:22 15/04/2016

Առաջին օլիմպիական ուղեգիրը Թուրքիայից

Թուրքիայի Սամսոն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանշային մրցաշարում քիչ առաջ 49 կգ քաշային, գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը հաղթել է Իտալիան ներկայացնող Մանուել Կապային և դուրս եկել եզրափակիչ` միաժամանակ ապահովելով բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջին օլիմպիական ուղեգիրը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ևս 4 հոգի կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար:
 

Placeholder
Առաջին օլիմպիական ուղեգիրը Թուրքիայից