Պետության ամրության ամենակարևոր հատկանիշն այսօր ներքին կայունությունն է. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:20 16/04/2016
Հայաստան

Պետության ամրության ամենակարևոր հատկանիշն այսօր ներքին կայունությունն է. «Առավոտ»

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Որ կոռուպցիան և գանձագողությունը լուրջ մարտահրավեր են մեր անվտանգությանը՝ ապացուցվեց 4-օրյա պատերազմի ժամանակ: Դրա հետ բոլորը  համաձայն են:  Բայց ես համաձայն չեմ ծայրահեղական առաջարկներին, որոնք հաճախ հնչում են զուտ պոպուլիստական  նպատակով: Խոսքը չարաբաստիկ ազգայնացման և «կուլակաթափության» մասին է:
Եթե որևէ մեկը հավաքի գրոհայինների  մի խումբ, հարձակվի որևէ օլիգարխի  պալատի վրա, հավաքի ոսկեղենը և ասի՝  սա էլ իմ լուման  է հայոց բանակին, ապա դա կլինի հենց այն, ինչ ուզում է հակառակորդը՝ ներքին կոնֆլիկտ, խժդժություն: Էլ չեմ ասում, թե այդ ոսկեղենի  որ մասն է մնալու հարձակվողների գրպանում: Չեմ կասկածում՝ շուտով վերսկսվելու են   մարտական գործողություններ, և մենք, եթե չենք կարող դառնալ այդ գործողություններին մասնակցող զինվոր, կարող ենք լինել պետության զիվոր, իսկ պետության ամրության ամենակարևոր հատկանիշն այսօր ներքին կայունությունն»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Պետության ամրության ամենակարևոր հատկանիշն այսօր ներքին կայունությունն է. «Առավոտ»