Սամվել Բալասանյանը հույսը կտրել է ՀՀԿ-ից ու սկսել է «ախպերություն» անել ՀՅԴ-ի հետ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:22 16/04/2016
Հայաստան

Սամվել Բալասանյանը հույսը կտրել է ՀՀԿ-ից ու սկսել է «ախպերություն» անել ՀՅԴ-ի հետ. «Հրապարակ»

Գյումրու թիվ 8 դպրոցում երեկ կայացել է տնօրենի մրցույթ, հաղթող է ճանաչվել դաշնակցական թեկնածուն: Տնօրենի թափուր պաշտոնի համար 4 դիմում է եղել: Մրցույթին ներկայացել է 2 հավակնորդ: Հաղթել է դաշնակցական Համազասպ Խոցանյանը, որն աշխատում էր Գյումրու թիվ 37 դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։  Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Այս փաստը Գյումրիում ակտիվ քննարկումների տեղիք է տվել։ Ասում էին, որ  քաղաքապետ Սամվել Բալասանյանը հույսը կտրել է ՀՀԿ-ից ու սկսել է «ախպերություն» անել ՀՅԴ-ի և հատկապես մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ։ Լուրեր կան, որ առաջիկայում բուժհաստատություններում էլ են կադրային փոփոխություններ անելու և նույնպես ներգրավելու են ՀՅԴ-ականների»,-հավելել է թերթը։

Placeholder
Սամվել Բալասանյանը հույսը կտրել է ՀՀԿ-ից ու սկսել է «ախպերություն» անել ՀՅԴ-ի հետ. «Հրապարակ»