Սիրիայի խորհրդարանում հայազգի երկու պատգամավոր կլինի
Քաղաքական
12:30 17/04/2016
Աշխարհ

Սիրիայի խորհրդարանում հայազգի երկու պատգամավոր կլինի

Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնախումբը հրապարակել է ընտրությունների արդյունքում ընտրված 250 պատգամավորների անունները: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից:

Սիրիայի խորհրդարանում երկու հայազգի պատգամավոր կլինի՝  Ժիրայր Ռեիսյանն ու Նորա Արիսյանը:

Ընտրությանը մասնակցել է Սիրիայի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակչության 57,56 տոկոսը:

Հիշեցնենք, որ Սիրիայում խորհրդարանական ընտրությունները կայացել էին ապրիլի 13-ին: Սիրիայի Ժողովրդական խորհրդի  250 տեղի համար պայքարում էին 3500 թեկնածու: Հալեպահայերի միասնական թեկնածուն է Ժիրայր Ռեիսյանը, Դամասկոսից ընտրություններին մասնակցում է երեք անկախ հայ թեկածու՝ Նորա Արիսյանը, Երատո Գրիգորյանը, Վահե Մահշիկյանը:

Այս ընտրություններն երկրորդն էին Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ  ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը:
 

 

Placeholder