Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոսպիտալում բուժում ստացող 49 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Արամ Ասատուրյան
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 49 վիրավոր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքերով՝ վիրավորներից 3-ը Երկրապահ կամավորականների միության անդամներ են, մնացած 46-ը` սպաներ և ժամկետային զինծառայողներ:
Արամ Ասատուրյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ մեկ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա երկու օր առաջ է Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել Երևան: Զինծառայողը ստացել է գլխի թափանցիկ վիրավորում:
Հոսպիտալի տնօրենի խոսքերով՝ վիրավորներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնց վիճակը գնահատվում է ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է կամ բավարարին մոտ, և առայժմ դուրս գրվողներ չկան:
Ինչ վերաբերվում է այս գիշեր շփման գծում վիրավորված զինծառայողներին, Արամ Ասատուրյանն ասաց, որ նրանք դեռևս չեն տեղափոխվել Երևան, իսկ տեղափոխումը կախված է նրանց առողջական վիճակից և անհրաժեշտությունից: