Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե ընտրակաշառք չբաժանվեր, Արամ Դանիելյանը հաղթելու շանս չէր ունենա. Փաշինյան
«Ես պնդում եմ, որ եթե ընտրակաշառք չբաժանվեր, ապա Արամ Դանիելյանը հաղթելու որևէ շանս չէր կարող ունենալ, որևէ շանս», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, կաշառք բաժանելու փաստը վկայում է, որ Արամ Դանիելյանը Հրազդանում չունի բավարար թվով աջակիցներ:
«Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի փող բաժանել, ձայն ստանալու համար», -հավելեց պատգամավորը:
Արձագանքելով հայտարարություններին, թե «հանցագործ իշխանությունները ընդդիմությունից ձայներ են խլում», Փաշինյանը հայտարարեց, որ որևէ իշխանություն իրենցից ձայներ տանել չի կարող, քանի որ իրենք պաշտպանում են իրենց տված յուրաքանչյուր ձայն:
Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ըստ ԿԸՀ տվյալների, Դանիելյանը ստացել է 12 510 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը` 10 267 ձայն: