ՊՆ խոսնակ.Կանանց պարտադիր զինծառայության մասին մոռացեք. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:38 19/04/2016
Հայաստան

ՊՆ խոսնակ.Կանանց պարտադիր զինծառայության մասին մոռացեք. «Իրավունք»

Ռազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի պաշտպանության սահման մեկնում էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք: «Իրավունք»-ը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրել է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը պատերազմող երկիր է, հնարավո՞ր է կանանց զինծառայությունը դարձնել պարտադիր:

«Պարտադիր ծառայության մասին մոռացեք, չի լինելու նման բան:  Դրա կարիքը չկա, և պետք էլ չէ անգամ մտածել  դրա մասին:  ՀՀ-ում հիմա կանանց զինծառայության համար կան պայմաններ: Այնպես որ, պարտադիր չէ, որ կանանց զինծառայությունը լինի պարտադիր: Իսրայելում էլ կանանց պարտադիր ծառայությունն էլ  շատ «բայց»-եր ունի, որը ավելի շատ կամավոր ծառայության է նմանվում»,-ասել է Հովհաննիսյանը:

Placeholder
ՊՆ խոսնակ.Կանանց պարտադիր զինծառայության մասին մոռացեք. «Իրավունք»