Պատմաբան. ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց ոչ մարտավարական
Քաղաքական
12:24 20/04/2016
Հայաստան

Պատմաբան. ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց ոչ մարտավարական

«Ռուսաստանը, այո, Հայաստանի ռամավարական դաշնակիցն է, բայց՝ ոչ մարտավարական: Մեր հարևան պետության մարտավարական դաշնակիցն է, վառ վկայությունը՝ այդքան ահռելի քանակի զենքի վաճառքն է այդ երկրին»,- ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ունեցած ելույթում ասաց ակադեմիկոս, պատմաբան Աշոտ Մելքոնյանը:

Ըստ նրա, այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև:

«Մեզ էլ Ռուսաստանը վաճառել է զենքեր, որոնք Ադրբեջանը չունի, որոնց միջոցով մեր օդային տարածքը դառնում է  անխոցելի: Բայց հակառակորդին վաճառել է զենքեր, որոնք մարտավարական են, որոնք մենք չունենք: Սա քաղաքական մոտեցումների արդյունք է»,- ասաց պատմաբանը:

Նա  ընդգծեց, որ պետք է վերականգնել խորհրդային տարիներին Հայաստանում գործող ռազմարդյունաբերական համալիրը, որը հասկանալի, գուցե ոչ հասկանալի պառճառներով փոշիացվել էր 1990-ականներին:

«Մենք պետք է դա վերականգնենք, այլապես եթե դա չանենք, մարտավարական զենքեր չստեղծենք,  ճակատում չխնայենք մեր զինվորի կյանքը, լուրջ բարդությունների առջև կարող է կանգնենք:  Հասարակությունը, կառավարությունը չպետք է միջոցներ խնայի, դրանք պետք է ուղղել զենքերի գնմանը, նաև արտադրմանը: Մինչև երկրորդական, երրորդական, նեղ փողոցներում արագաչափեր տեղադրող ազգից չփոխվենք ու չդառնանք զենք արտադրող, վաճառող, մենք շատ բան կկորցնենք»,- ասաց Ա.Մելքոնյանը՝ հավելելով, որ Հայաստանում կա ռազմավարական հզոր համալիր, որի գործարկումը հնարավորություն կտա դիմակայել հայ ազգի առջև ծառացած  մարտահրավերին: 

Placeholder