Տիգրան Համասյանը հաղթել է ECHO Jazz 2016 մրցույթում
Մշակույթ
09:35 20/04/2016
Հայաստան

Տիգրան Համասյանը հաղթել է ECHO Jazz 2016 մրցույթում

Ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը ճանաչվել է ECHO Jazz 2016 Awards հաղթող՝ տարվա միջազգային գործիքավորող  «Mockroot» ալբոմի համար: Այս մասին տեղեկանում ենք nonesuch.com կայքից: 

«Mockroot» (կեղծ արմատ) ալբոմում տեղ են գտել Համասյանի գրած նոր ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ավանդական երաժշտությունների վրա կատարած նրա ձևափոխումները, այդ թվում՝ «Կարս 1» և «Կարս 2 (դարերի վերքերը)» գործերը:

ECHO Jazz մրցանակը շնորհվում է Deutsche Phono-Akademie (Ձայնագրման գերմանական ակադեմիա) կողմից, մրցանակաբաշխությունը հավասարազոր է ԱՄՆ-ում անցկացվող «Գրեմմի»-ին:

The ECHO Jazz 2016 մրցույթում տարբեր անվանակարգերում հաղթած արտիստներն իրենց մրցանակները կստանան  Համբուրգում մայիսի 26-ին: 

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել։  Հետագայում Տիգրանի ծնողները 1997 թ.-ին տեղափոխվում են Երևան, որպեսզի Տիգրանը սկսի լրջորեն զբաղվել ջազով: Տիգրան Համասյանը իր կրթությունը շարունկում է Ամերիկայում:
2000 թ.-ին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի ժամանակ Տիգրանի կատարումը լսել է ֆրանսիացի ջազային դաշնակահար, փառատոնների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանը: Նա այնքան տպավորված է եղել տաղանդավոր պատանու նվագից, որ հաջորդ տարի նրան հրավիրել է Ֆրանսիա` մեծահասակների մի քանի փառատոնների մասնակցելու:

2003 թ.-ին երրորդ տեղն է  գրավել Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին մրցանակ ստացել  Jazz a Juan Revelations-2003 և  Montreux Jazz Solo Piano Competition-2003 մրցույթներում, 2005թ.- ին  երրորդ մրցանակն է ստացել Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում:

Առաջին ալբոմը ձայնագրվել է Լոս Անջելեսում, որը 2006 թ.-ին  գարնանը թողարկել է ֆրանսիական Nocturne Records ձայնագրման ընկերությունը: Տիգրան Համասյանի հետ նվագում էին սաքսոֆոնահար Բեն Ուենդելը, բաս-կիթառահար Ֆրանսուա Մոտենը, թմբկահար Արի Հենինգը և դուդուկահար Ռուբեն Հայրապետյանը:


 

 

Placeholder