Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վելնտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ռուսական կողմը ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի հնարավոր փոխանակման քաղաքական կամք ունի:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Մատվիենկոն հայտնել է, որ հիմա հնարավոր փոխանակման վերաբերյալ իրավական բանաձևերի քննարկումներ են ընթանում:
«Կարծում եմ, որ ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել մեր քաղաքացիների կյանքը փրկելու համար: Որպեսզի նման բան տեղի ունենա, անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ քաղաքական կամք ցուցաբերեն: Մենք ունենք քաղաքական այդ կամքը»,-ասել է Մատվիենկոն: