Հայաստանը բիզնես օմբուդսմեն կունենա. ՀԺ
Օրվա մամուլ
09:17 21/04/2016
Հայաստան

Հայաստանը բիզնես օմբուդսմեն կունենա. ՀԺ

Կառավարության աշխատակազմի և Եվրոբանկի  փորձագետների  համատեղ ուժերով  մշակվել է  «Գործարար շահերի պաշտպանի  մասին» օրենքի նախագիծ, որը արդեն ուղարկվել է տարբեր  նախարարություններ ու գերատեսչություններ՝ կարծիքներ ստանալու համար:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ սա հենց այն «բիզնես օմբուդսմենի» գաղափարն է, որը առաջ էին տանում  հատկապես փոքր և միջին բիզնեսի  շահերով  զբաղվող հասարակական կազմակերպությունները: Ըստ նախագծի՝ բիզնես օմբուդսմենը  նշանակվելու է 5 տարով, ՀՀ վարչապետի կողմից: Օմբուդսմենի թեկնածությունը որոշվելու է հատուկ ստեղծվելիք խորհրդի կողմից, որտեղ ընդգրկված են լինելու  կառավարության, մասնագիտացված հասարակական կազմակերպությունների և միջազգային ֆինանսական  կառույցների ներկայացուցիչները:  Օրենքի նախագծով բիզնես օմբուդսմենին տրված լիազորությունները  էական նշանակություն կարող են ունենալ բիզնեսին մասնավորապես  հարկային կամայականություններից  պաշտպանելու գործում:

«Չնայած, ինչպես նշում են նախագծի ծանոթ մասնագետները, շատ բան կախված է ապագա օմբուդսմենների անձնական որակներից: Համարձակ, անկախ և բանիմաց օմբուդսմենի առկայությունը  կարող է լուրջ պատնեշ դառնալ  բիզնեսի դեմ  իրականացվող պետական ոտնձգությունների դեմ»,-հավելել է թերթը:

Placeholder
Հայաստանը բիզնես օմբուդսմեն կունենա. ՀԺ