ԱՎԾ-ն տնտեսական ակտիվության ցուցանիշի չափազանց բարձր ու կասկածելի աճ է արձանագրել. ՀԺ
Օրվա մամուլ
09:31 21/04/2016
Հայաստան

ԱՎԾ-ն տնտեսական ակտիվության ցուցանիշի չափազանց բարձր ու կասկածելի աճ է արձանագրել. ՀԺ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած նախնական  տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին  եռամսյակում  անցած տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ տնտեսական ակտիվության  ցուցանիշը  (ՏԱՑ) աճել է 5.5 տոկոսով: «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանել է. «Սա չափազանց  բարձր և կասկածելի աճ է, հաշվի առնելով իրական կյանքում տեսանելի իրավիճակը:  ՏԱՑ նման աճին  ամենաշատը  նպաստել է ծառայությունների ոլորտում արձանագրված  աճը, որը անցած տարվա  համեմատ  կազմել է 9.6 տոկոս: Նշենք, որ  Արժույթի միջազգային  հիմնադրամի  ներկայացուցիչների  համոզմամբ՝ ծառայությունների ոլորտում  գրանցվող այս  ցուցանիշը պայմանավորված է կազինոների հաճախելիության աճով: Ըստ որոշ դիտարկումների, դրա վրա մեծ ազդեցություն ունի նաև բուքմեյքերական  գրասենյակի  հաճախորդների ավելացումը»:

Placeholder
ԱՎԾ-ն տնտեսական ակտիվության ցուցանիշի չափազանց բարձր ու կասկածելի աճ է արձանագրել. ՀԺ