Ռուս գործիչը չի բացառում քրդական պետության ստեղծումը
Քաղաքական
12:00 21/04/2016

Ռուս գործիչը չի բացառում քրդական պետության ստեղծումը

«Ազգային պաշտպանություն» ամսագրի խմբագիր Իգոր Կորոտչենկոն չի բացառում Քրդական պետության ստեղծման հավանականությունը, սակայն այս փուլում նա կոչ է անում ստեղծել քրդերի ինքնավարություն: Նա անհրաժեշտ է համարում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ հայց ներկացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան, որտեղ պետք է քննության ենթարկվի Մերձավոր Արևելքի խաղաղ բնակչության դեմ դրա կատարած հանցագործությունները: Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալությունը: 

Կորոտչենկոն նշել է, որ քրդերի ու եզդիների մասայական ցեղասպանության համատեքստում  անհրաժեշտ է խոսել  քրդերով խիտ բնակեցված շրջաններում ինքնավարության, իսկ հեռանկարում՝ Քրդական պետության ստեղծման մասին:

«Ոչ ոք չէր սպասում, որ Խորհրդային Միությունը կարող է փլուզվել, բայց ցավոք, դա տեղի ունեցավ: Նույն բանը կարող է տեղի ունենալ Թուրքիայի հետ, դա էլ կարող է փլուզվել: Այս պարագայում քրդերի ինքնորոշման իրավունքի օրինական իրականացումը և իրենց պետության ստեղծումը միանգամայն հնարավոր է»,-ասել է նա:

Նա նշել է, որ այն, ինչ լավ է Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար, Մերձավոր Արևելքի պարագայում չի աշխատում: Նա կոչ է արել հանգիստ թողնել Մերձավոր Արևելիքն:

 

Placeholder