Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ոչ թուրքականին» պահանջով՝ կառավարության դիմաց ցուցարարները աղբամանը նետեցին թուրքական ապրանքները
«Ոչ թուրքականին, չգնել թուրքական ապրանքները և չհարստացնել թշնամուն»: Այսօր նման պահանջով «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամները հավաքվել էին կառավարության դիմաց:
«Մենք պահանջում ենք դադարեցնել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան և դրա սպառումը: Գնելով թուրքականը՝ մենք զինում ենք մեր թշնամի երկրների բանակը»,-նշեց «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Ծովինար Կոստանյանը:
Նախաձեռնության անդամներն իրենց հետ բերել էին թուրքական ապրանքներ, որոնք ցանկանում էին այրել կառավարության շենքի դիմաց, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին, որից հետո ակցիայի մասնակիցները ուղղակի դրանք աղբամանը լցրեցին:
Ակցիայի մասնակից Վարդան Վարդանյանը հայտնեց, որ հայկական շուկայում կան ոչ միայն թուրքական, այլև ադրբեջանական արտադրության ապրանքներ, որոնք հայ հասարակությունը գնում և օգտագործում է: Որպես ապացույց նա իր հետ բերել էր ադրբեջանական արտադրության փոցխ, որի վրա «Բաքու» էր գրված:
«Հանուն օրենքի» նախաձեռնության անդամները, այսօրվա ակցիայի ժամանակ նամակ հանձնեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ պահանջով՝ դադարեցնել թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան և աշխատատեղեր բացել թուրքական ապրանքների առևտրով զբաղվող մարդկանց համար:

