Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լավրով. Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը գործնականորեն չի նվազել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դրական գնահատեց առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցությունը:
«Մեզ մոտ շատ վատ չեն զարգանում առևտրատնտեսական կապերը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկերն առևտրի ու ներդրումների ոլորտում: Չնայած համաշխարհային տնտեսական խնդիրներին, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը գործնականորեն չի նվազել, իսկ դա արդեն կարևոր ձեռքբերում է»,-ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ռուս նախարարը:
Նրա խոսքով, հայաստանյան տնտեսության մեջ ռուսական ընկերությունների կապիտալն արդեն գերազանցում է 4 մլդ դոլարը: Նա այս հարցում կարևորեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը:
«Մենք սատարում ենք նաև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքները, որպես մեր ռազմավարական համագործակցության ևս մեկ կարևոր մեխանիզմ»,-ասաց Լավրովը:
Նրա ներկայացմամբ, դինամիկ զարգացում է արձանագրվել նաև հումանիտար, կրթության, գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության առումով: