Իրավաբաններն առաջարկել են Հայաստանում ամրագրել զոհվածների ընտանիքների հարկ` 1 տոկոսի չափով. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:31 22/04/2016
Հայաստան

Իրավաբաններն առաջարկել են Հայաստանում ամրագրել զոհվածների ընտանիքների հարկ` 1 տոկոսի չափով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով, որոշ իրավաբաններ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին փաստաթղթային հիմնավորմամբ առաջարկել են Հայաստանում ամրագրել զոհվածների ընտանիքների հարկ` 1 տոկոսի չափով։

«Տևական պատերազմի մեջ գտնվող երկրում՝ այլ կերպ հոգալ այդ ընտանիքների ծախսերը, հնարավոր չէ, ընդ որում` առաջարկել ենք 1 տոկոսի գանձումն սկսել 100 հազար աշխատավարձի շեմով»: Կգնա՞ պետությունը նման քայլի, այս պահին իրավաբանները չգիտեն, սակայն մեկ «բայց», բոլոր դեպքերում, կա. հավաքված հարկն ուղիղ տողով չի կարող ներառվել բյուջեի մեջ, սակայն կան «հարակից» տողեր, որոնցով կարելի է հասցեականացնել: «Բոլոր դեպքերում, կարծում ենք, ճիշտ սոցիալական քայլ կլինի»,-թերթին ասել է առաջարկի հեղինակներից մեկը:

Placeholder
Իրավաբաններն առաջարկել են Հայաստանում ամրագրել զոհվածների ընտանիքների հարկ` 1 տոկոսի չափով. «Հրապարակ»