«Արմմոնո»-ի շրջանակում ցուցադրվելու է 26 մոնոներկայացում
Մշակույթ
09:18 22/04/2016
Հայաստան

«Արմմոնո»-ի շրջանակում ցուցադրվելու է 26 մոնոներկայացում

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում է կայանալու է «Արմմոնո» 14-րդ միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ փառատոնը 10 երկրից ունենալու է 60 մասնակից և հյուրեր,  6 բեմահարթակում ներկայացվելու է 26 մոնոներկայացում:

Փառատոնը բացի «Արմմոնո-Դեբյուտ», «Արմմոնո-Տրիումֆ» ծրագրերից, ունի նաև նոր խորագիր՝ «Մեկ հեղինակի թատրոն», ինչպես նաև հատուկ ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ: 

 

 

Placeholder
«Արմմոնո»-ի շրջանակում ցուցադրվելու է 26 մոնոներկայացում