Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լի Չաոյի հետ
Աշխարհում
12:55 22/04/2016
Հայաստան

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լի Չաոյի հետ

«Norway Chess 2016» մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լի Չաոյի հետ: Այս տուրում հաղթանակ տոնեց միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վլադիմիր Կրամնիկը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը վաստակել են 2-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանը 1,5 միավորով բաժանում է 4-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Անիշ Գիրին է:
 

Placeholder
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լի Չաոյի հետ