Աննախադեպ և խիզախ քայլ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի կողմից
Քաղաքական
00:13 22/04/2016
Տարածաշրջան

Աննախադեպ և խիզախ քայլ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի կողմից

1915թ․-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը (Պայլան) դիմել է աննախադեպ ու խիզախ քայլի։

Պատգամավորը Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների նստատեղերին  դրել է Գրիգոր Զոհրապի, Վարդգես-Հովհաննես Սերենգուլյանի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Օնիկ Դերձակյանի, Պետրոս Հալաչյանի նկարները։ Օսմանյան խորհրդարանի հայ երեսփոխաններ, մտավորականներ, որ սպանվեցին Մեծ Եղեռնում:

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում  նշվում է նաև, որ Գարո Փայլանը 2 շաբաթ առաջ չի կարողացել մասնակցել Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված է եղել Թուրքիայում փոքրամասնությունների հարցերին։

«Գարո Փայլանը, սակայն, ևս մեկ անգամ ցուցաբերեց  քաջություն և համոզմունք՝ այս անգամ թուրքական պետության քաղաքական կյանքի սրտում»,-ասվում է Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։

Տեսաֆիլմում՝ բոլոր նրանց, ում լուսանկարները Փայլանը տարել էր Թուրքիայի խորհրդարան, անվանում է, վերջում հայերեն ասում. «Աստված հոգին լուսավորի»

Placeholder
Աննախադեպ և խիզախ քայլ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի կողմից