Ջորջ Քլունին Երևանում է
Աշխարհում
18:48 22/04/2016

Ջորջ Քլունին Երևանում է

Այսօր Երևան է ժամանել աշխարհահռչակ դերասան,  «Ավրորա» մրցանակաբաշխության  ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին: Նրան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեց IDeA (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Որպես ճանաչված դերասան և ռեժիսոր՝ իր կարիերայի ընթացքում Ջորջ Քլունին հիմնել և աջակցել է բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների։ Նրա մարդասիրական ջանքերը լայն ճանաչում են գտել աշխարհում։ Հենց նա էլ ապրիլի 24-ին կհայտարարի մրցանակաբաշխության հաղթողի անունը:

Հանձնաժողովի անդամներից արդեն Երևանում է նաև Վարդան Գրիգորյանը, ով 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրն է:

Այսօր Երևան է ժամանել նաև «Ավրորա»-ի չորս հավակնորդներից Մարգարիտ Բարանկիցեն:
Նա փրկել է ընդհանուր առմամբ 30,000 երեխայի:  2008 թվականին հիվանդանոց է հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ:



Լուսանկարը՝ մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջից:

Placeholder
Ջորջ Քլունին Երևանում է