Իրանցի ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրում
Մշակույթ
10:20 23/04/2016
Աշխարհ

Իրանցի ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրում

Իրանցի հայտնի ռեժիսոր Ասկար Ֆարհադիի «Առևտրականը» («The Salesman») ֆիլմն ընդգրկվել է Կաննի 69-րդ կինոփառատոի հիմնական ծրագրում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ոսկե արմավենի» մրցանակին արժանանալու համար նա պայքարելու է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի, հոլանդացի ռեժիսոր Պոլ Վերխովենի, ֆրանկո-կանադացի  ռեժիսոր Քսավյե Դոլանի հետ:
Ընդհանուր առմամբ, հիմնական մրցութային ծրագրում այժմ ընդգրկված է 21 ֆիլմ:

Ասկար Ֆարհադին շատ հայտնի է Արևմուտքում ի շնորհիվ իր դրամատիկ կինոնկարների՝ նվիրված  Իրանի ժամանակակից հասարակության կյանքին: Նա տարբեր ֆիլմերի համար ստացել է մրցանկաներ, այդ թվում նաև՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Սեզար», «Ոսկե արջ»:

Կաննի 69-րդ կինոփառատոնը կայանալու է մայիսի 11-22-ը:
 

Placeholder
Իրանցի ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրում