Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում գրանցվել է հրադադարի խախտման 8 միջադեպ. ՀՀ ՊՆ
Քաղաքական
09:50 23/04/2016
Հայաստան

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում գրանցվել է հրադադարի խախտման 8 միջադեպ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 8 միջադեպ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել 1 նաև 60 մմ-ոց (2 արկ) ականանետ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Placeholder
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում գրանցվել է հրադադարի խախտման 8 միջադեպ. ՀՀ ՊՆ