Ս. Օհանյան. Առաջին գծում ստորաբաժանումները վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած գործողությունների
Քաղաքական
13:18 24/04/2016
Հայաստան

Ս. Օհանյան. Առաջին գծում ստորաբաժանումները վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած գործողությունների

«Սահմանին սովորաբար լարվածություն, խախտումներ կամ ոտնձգություններ լինում են հիշարժան, հանգստյան օրերին, երբ հակառակորդը փորձում է ճշտել մեր զգոնությունը»,-Ծիծեռնակաբերդում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին շփման գծում ադրբեջանական զինուժի ակտիվությանը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով, երեկ լարված է եղել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային հատվածի՝ Մարտակերտի շրջանում, ավելացել են կրակոցների, ականանետերից կրակոցների թիվը:

«Այսօր առաջին գծում գտնվող ստորաբաժանումներն իրենց պաշտպանական դիրքերում են, հստակ վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած գործողությունների»,-հայտնեց Ս.Օհանյանը:

Անդրադառնալով լուրերին, թե ադրբեջանական կողմը հայկական տանկ է խոցել, Օհանյանն ասաց, որ դա ադրբեջանական կողմի հերթական բացահայտ սուտն է:

 

Placeholder
Ս. Օհանյան. Առաջին գծում ստորաբաժանումները վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած գործողությունների