Մահացել է դերասանուհի Նինա Արխիպովան
Մշակույթ
11:15 25/04/2016
Աշխարհ

Մահացել է դերասանուհի Նինա Արխիպովան

95 տարեկանում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Նինա Արխիպովան: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ամենայն հավանականությամբ, դերասանուհու վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Սատիրայի թատրոնում, որտեղ 65 տարի հանդես է եկել Արխիպովան:

«Երեք օր առաջ նրան տեղափոխել էին հիվանդանոց: Վերակենդանացման բաժանմունքում էր, որտեղ  և մահացել է»,- ասել է թատրոնի տնօրեն Մամեդ Ագաևը:

Մայիսի 1-ին թատրոնում պետք է դերասանուհու 95-ամյակը նշվեր:

Թատրոնում խաղացել է ավելի քան 100 դեր: Բացի թատրոնից, նա նաև հանդես է եկել կինոյում (Ռոլան Բիկովի «Հեռագիր», Նիկիտա Միխալկովի «Արևից հոգնածները և այլն ), հեռուստաներկայացումներում:

Placeholder
Մահացել է դերասանուհի Նինա Արխիպովան