Հայաստանում պղնձի, մոլիբդենի արտադրության ծավալները նվազել են. ԱՎԾ
Տնտեսություն
08:45 25/04/2016
Հայաստան

Հայաստանում պղնձի, մոլիբդենի արտադրության ծավալները նվազել են. ԱՎԾ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ-ի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 62 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 45.3%-ով։

Ըստ ԱՎԾ-ի՝  ցինկի խտանյութի արտադրության ծավալները այս տարվա հունվար-փետրվարին  նվազել են 48%-ով և կազմել 1 099  տոննա: Նվազել են նաև մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները՝  13.7%-ով և կազմել 1 612 տոննա։

2015թ-ի հունվար-փետրվարի համեմատ այս տարվա նշված ժամանակահատվածում  19.6%-ով նվազել են նաև ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները՝ կազմելով  854 տոննա, իսկ մոլիբդենի բրիկետների արտադրությունն էլ նվազել է 0.8%-ով և կազմել 122 տոննա։

Ըստ ԱՎԾ-ի՝  այս տարվա հունվար-փետրվարին  67.8%-ով  նվազել է պողպատյա խողովակների արտադրությունը և կազմել 496 տոննա, ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն էլ նվազել են 9.9%-ով և կազմել 4 685 տոննա։
 

Placeholder
Հայաստանում պղնձի, մոլիբդենի արտադրության ծավալները նվազել են. ԱՎԾ