Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավիճակի խորքային վերլուծություն է կատարվել և կայացվել է համապատասխան որոշում. ՀՀ նախագահը, որպես Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կայացրել է համապատասխան որոշում: Այդ մասին այսօր Ազային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` մեկնաբանելով այսօր ՊՆ համակարգում տեղի ունեցած պաշտոնանկությունները:
Հիշեցնենք` ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել էր Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը:
ՊՆ-ում հնարավոր ծառայողական քննություն անցկացնելու մասին հարցին ի պատասխան, Նահապետյանը պատասխանեց.
«Պաշտպանության նախարարությունում և Զինված ուժերի գլխավոր շտաբում կատարվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կկայացվեն որոշումներ, որոնց հետևանքով կարող են նաև այլ ներկայացուցիչներ ենթարկվեն պատասխանատվության, այդ թվում նաև կարգապահական պատասխանատվության»: