Ժամկետային զինծառայող է մահացել
Իրավունք
11:41 26/04/2016
Հայաստան

Ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Հովհաննես Վաչիկի Պետրոսյանի մահվան հանգամանքները։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ,  25.04.2016թ.՝ ժամը  20:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վաչիկի Պետրոսյանը՝  իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում:

Ըստ աղբյուրի, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Placeholder
Ժամկետային զինծառայող է մահացել