Պաշտոնից ազատված անձինք մեղավոր չեն սահմանի զոհերի համար. Գալուստ Սահակյան
Քաղաքական
15:54 27/04/2016

Պաշտոնից ազատված անձինք մեղավոր չեն սահմանի զոհերի համար. Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չի կարծում, թե Պաշտպանության նախարարությունում և Զինված ուժերում երեկվա պաշտոնանկությունները կոռուպցիայի կամ թերացումների հետևանք են:

«Ես չեմ կարծում, որ դա կոռուպցիայի, մեծ թերացման խնդիր կարող է լինի, որի արդյունքում ինչ որ մի բանում մենք տուժենք: Դա պաշտպանության խնդիրն է, նոր կազմակերպված պրոցեսներ սկսելուց կարողանում է նաև իր համար կադրեր ընտրել: Մեր պաշտպանության նախարարությունը այս պատերազմական իրողությունից հետո նոր դերակատարում պետք է վերցնի և այնտեղ ինքը ընտրի իր կադրերին: Պաշտոնն այնպիսի բան է, որ մի օր ունենում ես, հաջորդ օրը կարող ես չունենալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա կարծիքով, ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով գրանցված զոհերի համար պաշտոններից ազատված անձինք մեղք չունեին:

«Նրանք մեղավոր չեն զոհերի համար», -հավելեց Սահակյանը:
 

Placeholder
Պաշտոնից ազատված անձինք մեղավոր չեն սահմանի զոհերի համար. Գալուստ Սահակյան