Այս գիշեր սահմանին վիրավորված զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևան
Առողջություն
16:53 27/04/2016

Այս գիշեր սահմանին վիրավորված զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևան

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 27-ին հակառակորդի կողմից ձեռնարկած հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևան: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Տեղափոխվել է մեկ վիրավոր` կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վիրավորումով», ասաց նախարարը:

Ավելի վաղ Panorama.am-ը վկայակոչելով ՀՀ ԶՈւ ռազմաբժշկակական վարչության պետ Կամավոր Խաչատրյանին տեղեկացրել էր, որ այս գիշեր հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով հայկական հայկական կողմն ունեցել է 3 վիրավոր: Մեկ զինծառայող էլ` Հայկ Մինասյանը, մահացել էր:

Placeholder
Այս գիշեր սահմանին վիրավորված զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևան