Կրթության նախարարը հանձնարարել է առաջնահերթությունը տալ ռազմավարական նշանակության մասնագիտություններին
Կրթություն, գիտություն
15:01 27/04/2016
Հայաստան

Կրթության նախարարը հանձնարարել է առաջնահերթությունը տալ ռազմավարական նշանակության մասնագիտություններին

Առաջնահերթությունը պետք է տալ պետության համար ռազմավարական նշանակություն, ինչպես նաև քոլեջներում և ուսումնարաններում այս պահին ուսուցանվող և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին: Այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) 2016 թվականի առաջին նիստի ընթացքում:

«Մենք պետք է չափորոշիչների հաստատումից հետո նաև հասկանանք, թե որքանով են դրանք կրթական գործընթացում և իրական կյանքում քննություն բռնում: Եթե մինչ այժմ ավելի քան 150 ՄԿՈՒ չափորոշիչներ են մշակվել, ապա արդեն եկել է մի փուլ, որպեսզի կատարվի արված աշխատանքի վերլուծություն՝ հիմնված պահանջարկի և պետական առաջնահերթությունների վրա: Սա ընդունենք որպես սկզբունք և հետագա աշխատանքները շարունակենք այս սկզբունքից ելնելով»,- նշել է Լ. Մկրտչյանը:

Որպես մտահոգություն նշվել է նաև, որ մի շարք կարևոր պետական նշանակության մասնագիտությունների համար չափորոշիչներ մշակված չեն, օրինակ ճանապարհաշինական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում (բուլդոզերի օպերատոր, փականագործ), հրշեջ փրկարարական հատուկ տեխնիկայի և մեքենաների նորոգում և սպասարկում՝ մասնագիտություններ, որոնք պահանջարկ ունեն նաև ռազմական ոլորտում:
 

Placeholder
Կրթության նախարարը հանձնարարել է առաջնահերթությունը տալ ռազմավարական նշանակության մասնագիտություններին