Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են շփման գծում իրավիճակի վերաբերյալ հարցեր
Քաղաքական
12:22 27/04/2016
Աշխարհ

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են շփման գծում իրավիճակի վերաբերյալ հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր  Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ:

ՊՆ հասարակայանության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:

Ի հավելումն դրա, երկուստեք նշվել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության առկա վիճակին ու հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցերին:
    

Placeholder
Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են շփման գծում իրավիճակի վերաբերյալ հարցեր