ՏՏ ոլորտի հայ մասնագետները անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ են զբաղված. ՀԺ
Օրվա մամուլ
09:50 27/04/2016
Հայաստան

ՏՏ ոլորտի հայ մասնագետները անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ են զբաղված. ՀԺ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հայ բարձրակարգ մասնագետների մի խումբ արդեն զգալի ժամանակ ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ զբաղված է անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ:

«Ըստ լուրերի՝ աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, և ՏՏ ոլորտի մասնագետները համոզված են, որ կարճ ժամանակում իրենց կհաջողվի համապատասխան սարքերը ստեղծել և տեղական ձեռնարկությունների բազայի հիման վրա հնարավոր կլինի սկսել դրանց արտադրությունը և մատակարարումը Հայաստանի զինված ուժերին: Ի դեպ, ոլորտի պատասխանատուները և ՏՏ մասնագետները այս նախաձեռնությամբ ոգևորված պլանավորում են գիտահետազոտական ինստիտուտ հիմնել, որը բացառապես կզբաղվի պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակմամբ: Նման կառույցը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ տաղանդավոր գիտնականների բացահայտման և նրանց պոտենցիալն օգտագործելու համար»,-գրել է թերթը:

Placeholder
ՏՏ ոլորտի հայ մասնագետները անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ են զբաղված. ՀԺ