Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը միջազգային փառատոնում արժանացել է հատուկ մրցանակի
Մշակույթ
12:00 27/04/2016
Հայաստան

Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը միջազգային փառատոնում արժանացել է հատուկ մրցանակի

ՌԴ Սամարա քաղաքում կայացած «Կինո՝ երեխաների համար» 21-րդ միջազգային կինոփառատոնում Հայասանը ներկայացնող Գուժ Թադևոսյանն իր «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարով արժանացել է հատուկ մրցանակի` «Լավագույն խաղարկային ֆիլմ-դեբյուտ» անվանակարգում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: 

Մրցութային ծրագրում ներկայացված է եղել շուրջ 20 երկրի, ավելի քան 100 ֆիլմ:

«Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի երկու ցուցադրություններն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներում` արժանանալով հանդիսատեսի և ժյուրիի դրվատանքին և ջերմ ընդունելությանը:

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը հաջողությամբ մասնակցել է միջազգային հեղինակավոր կինոփառատոների՝ արժանանալով 10-ից ավելի մրցանակների:

Placeholder
Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը միջազգային փառատոնում արժանացել է հատուկ մրցանակի