Հակառակորդը անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Քաղաքական
09:28 27/04/2016
Հայաստան

Հակառակորդը անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Placeholder
Հակառակորդը անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ՀՀ ՊՆ