Համացանցում է հայտնվել The Beatles-ի երաժիշտների մասնակցությամբ մինչ այս անհայտ տեսանյութ
Մշակույթ
10:45 27/04/2016
Աշխարհ

Համացանցում է հայտնվել The Beatles-ի երաժիշտների մասնակցությամբ մինչ այս անհայտ տեսանյութ

Ինտերնետում է հայտնվել The Beatles-ի՝ մինչ այժմ անհայտ տեսանյութ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այն հայտնվել է ավստրալիական լուսանկարների և վիդեոփաստաթղթերի ազգային արխիվի YouTube ալիքում:

Ըստ մեկնաբանության, այն արված է 1965 թվականի նոյեմբերի 1-ին  հանդերձասրահում, երբ երաժիշտները պատրատվել են The Music of Lennon & McCartney ծրագրին: Տեսանյութն առանց ձայնի է, դրա համար անհայտ է, թե ինչ մասին են խոսել բրիտանական խմբի անդամները:

«Ես հանդերձասրահում էի: Մենք խմում էինք շամպայն: Ես չգիտեմ, Ջոնն էր, թե Ռինգոն, նրանցից մեկը վերցրեց իմ ձեռքից տեսախցիկը՝ ասելով, թե ես այն ճիշտ չեմ օգտագործում և սկսեց թափահարել և շուռ տալ: Հիանալի էր: Ես նկատի ունեմ, որ նրանք հաճելի մարդիկ էին»,- պարզաբանել է ավստրալիացի պարուհի Դոն  Սուեյնը, ով  արել է այս ձայնագրությունը:

Placeholder
Համացանցում է հայտնվել The Beatles-ի երաժիշտների մասնակցությամբ մինչ այս անհայտ տեսանյութ