Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագրի մշակումն ընթացքի մեջ է. Նալբանդյան
Քաղաքական
18:37 27/04/2016

Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագրի մշակումն ընթացքի մեջ է. Նալբանդյան

Նախագահի հանձնարարությամբ Արցախի և Հայաստանի միջև ռազմական փոխօգնության համաձայնագրի մշակումն ընթացքի մեջ է: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:

«Համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հետ միասին մշակվում է և կարծում եմ` դուք բոլորդ պետք է պատկերացնեք, որ դա պարզ գործընթաց չէ և բավական էքսպերտային աշխատանքի կարիք ունի: Այդ աշխատանքն ընթացքի մեջ է և երբ պահը լինի այնպես, որ հարկավոր է պայմանագիրը կնքել, այդ ժամանակ կիրականացվի», -հավելեց Նալբանդյանը:

Placeholder
Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագրի մշակումն ընթացքի մեջ է. Նալբանդյան