Նախօրեին Տավուշի մարզի  Ակնաղբյուր  գյուղի երկնքում  ադրբեջանական  անօդաչու թռչող սարքեր են հայտնվել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:15 28/04/2016
Հայաստան

Նախօրեին Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի երկնքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են հայտնվել. «Ժողովուրդ»

Ապրիլի 26-ի երեկոյան Տավուշի մարզի  Ակնաղբյուր  գյուղի երկնքում  հայտնվել են  ադրբեջանական  անօդաչու թռչող սարքեր: Ակնաղբյուրի գյուղապետ  Կարեն Դոլմազյանը  «Ժողովուրդ»-ի հետ  զրույցում  հաստատել է  իրենց գյուղի  տարածքում  անօդաչու  սարքերի հայտնվելու  մասին  տեղեկությունը:

«Ի դեպ,  Ակնաղբյուրի բնակիչներն  անօդաչու  սարքերը  տեսնելով, անվտանգության նկատառումներից  ելնելով՝ իրենց տների լույսերն անջատել են:  Չճշտված տեղեկություններով՝ ՀՀ զինված  ուժերի զինծառայողներին  հաջողվել է անօդաչու սարքերից մեկը շարքից հանել: Նկատենք, որ Ադրբեջանական կողմը հազվադեպ է համարձակվում  Տավուշի ուղղությամբ, թեկուզ հետախուզական նպատակներով  անօդաչու սարքեր օգտագործել:  Տավուշի երկնքում  թշնամու  անօդաչու  թռչող սարքերից  վերջին անգամ նկատել  էին անցած տարվա աշնանը՝ Նոյեմբերյանի հատվածում»,-հավելել է թերթը:

Placeholder
Նախօրեին Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի երկնքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են հայտնվել. «Ժողովուրդ»