Ռուսաստանաբնակ բարերարը մտադիր է վերականգնել Հադրութի բնակավայրերից մեկը
Քաղաքական
16:00 28/04/2016

Ռուսաստանաբնակ բարերարը մտադիր է վերականգնել Հադրութի բնակավայրերից մեկը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի բնակիչ, արմատներով արցախցի բարերար Մաքսիմ Աթայանցին:
Նա այս օրերին Արցախում է Հադրութի շրջանի Առաքել համայնքին կից բնակավայրի վերականգնման և վերաբնակեցման ծրագրի ընթացքը քննարկելու նպատակով:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ,  վարչապետը ողջունել է բարերարի հայրենանվեր ծրագրի շարունակականությունը՝ հատկապես Արցախի համար ստեղծված այս ծանր օրերին: Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Մ. Աթայանցի ծրագիրը նոր շունչ կտա համայնքին՝ դրականորեն ազդելով նրա զարգացման վրա:

Բարերարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում մինչ այժմ երկու բնակարան է կառուցվել, և մի քանի բնակարանի կառուցում ևս նախատեսված է, որոնք տրամադրվելու են բազմազավակ ընտանիքներին: Նրա խոսքով՝ բացի տների կառուցումից, վերականգնվելու են բնակավայրի ենթակառուցվածքները, ինչպես նաև հիմնվելու է արտադրամաս, ինչը կապահովի բնակչության զբաղվածությունը:

Placeholder
Ռուսաստանաբնակ բարերարը մտադիր է վերականգնել Հադրութի բնակավայրերից մեկը