ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի  բնակեցված շրջաններում ռազմական օբյեկտների տեղակայման լուսանկարներ
Քաղաքական
16:55 28/04/2016

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի բնակեցված շրջաններում ռազմական օբյեկտների տեղակայման լուսանկարներ

ԼՂՀ ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում առկա են  Ադրբեջանի  բնակեցված շրջաններում ռազմական օբյեկտների տեղակայման լուսանկարները և հետևյալ հաղորդագրությունը. «ԼՂՀ զինված ուժերի համար նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ:

Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց»:
 










 

 

Placeholder
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի բնակեցված շրջաններում ռազմական օբյեկտների տեղակայման լուսանկարներ