Մի քանի  անկախ  համարվող պատգամավորներ գնացել էին նախագահական նստավայր. ՉԻ
Օրվա մամուլ
09:35 29/04/2016
Հայաստան

Մի քանի անկախ համարվող պատգամավորներ գնացել էին նախագահական նստավայր. ՉԻ

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ երեկ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է մի քանի  անկախ  համարվող պատգամավորների:  Նրանց մեջ են եղել  նաև ԲՀԿ-ից քաշված  պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը, գյումրեցի Մարտուն Գրիգորյանն ու հրազդանցի Դավիթ Քոչարյանը:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը «շոշափել» է վերջիններիս տրամադրվածությունը  ՀՀԿ-ի հանդեպ,  իմիջիայլոց  հիշեցրել է, թե  ովքեր են  ու որտեղից են եկել, վերջում էլ հույս է հայտնել, որ վերջիններս չեն  տապալի  Ընտրական օրենսգրքի  նախագիծը, ինչպես եղավ Հրազդանի ցեմենտի գործարանի պարտքը մարելու դեպքում:  

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Մի քանի անկախ համարվող պատգամավորներ գնացել էին նախագահական նստավայր. ՉԻ