Ասպիրանտուրան առաջին հերթին պետք է ծառայի երկրի շահերին. Արմեն Ճուղուրյան
Կրթություն, գիտություն
17:27 30/04/2016
Հայաստան

Ասպիրանտուրան առաջին հերթին պետք է ծառայի երկրի շահերին. Արմեն Ճուղուրյան

Ասպիրանտուրան հայեցակարգային լուրջ փոփոխության կարիք ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հյուսիսային համալսարանի ամբիոնի վարիչ  Արմեն Ճուղուրյանը՝ նշելով, որ «Ասպիրանտուրայից դոկտորանտուրա» գրքով փորձ են արել ցույց տալու, թե ինչ ճանապարհով կարելի է սահուն անցում կատարել խորհրդային ասպիրանտուրայից արևմտյան դոկտորանտուրա:

Նշենք  որ գրքի հեղինակներն են Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի տեղակալ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը:

«Ներկայումս գործող գիտական շուկան անհամաձայնություններ ունի ասպիրանտուրայի հետ: Եվ ժամանականերն են մեզ պարտադրում ասպիրանտուրայից անցնել դոկտորանտուրա: Ասպիրանտուրան առաջին հերթին պետք է ծառայի երկրի շահերին, սոցիալ տնտեսական զարգացմանը»,-նշեց Արմեն Ճուղուրյանը:

Նրա խոսքով՝ այսօր չկա այն անատոմիան, որը որ կկարողանա գիտությունը փոխկապակցել երկրի սոցիալճտնտեսական զարգացման հետ:

ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու, ՀՀ ԲՈՀ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ դասախոս Ատոմ Մխիթարյանն էլ տեղեկացրեց, որ գիրքն ուղարկվել է բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին և բոլոր մարզային գրադարաններին:

«Ատենախոսության պաշտպանությունը Հայաստանում մեխ մասմաբ ինքնանպատակ է դառնում և դրանով էլ ավարտվում են նրանց ներդրումները գիտության մեջ: Գրքում բերված առաջարկները պետք է նպաստի, որ դրան հետագա կիրառություն ունենան և ներդրվեն գիտության մեջ»,-հավելեց Ատոմ Մխիթարյանը:

Placeholder