Քենիայում շենքի փլուզումից 7 մարդ է մահացել
Օրվա թեմա
11:30 30/04/2016
Աշխարհ

Քենիայում շենքի փլուզումից 7 մարդ է մահացել

Քենիայի մայրաքաղաքում շինության քանդվելու հետևանքով մահացածների թիվը հասել է 7-ի, իսկ 121 մարդու կյանք հաջողվել է փրկել: Գրում է Gazeta-ն՝ հղում անելով KTN News-ին:

Աղբյուրը հայտնում է, որ վեցհարկանի կառուցը փլվել է Քենիայի Նայրոբի շրջաններից մեկում: Տուժածները հոսպիտալացվել են, տեղում աշխատում են Կարմիր խաչի փրկարարները: Փլուզման հետևանքով շենքի 150 ընտանիքներ ստիպված են մնալ ինքնաշեն ճամբարում:

Placeholder
Քենիայում շենքի փլուզումից 7 մարդ է մահացել